-
07.02.2017|
15:23
Փետրվարի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ քամու պատճառով դժվարանցանելի է:
-
07.02.2017|
15:21
Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ ողջունում է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ամերիկյան նոր վարչակազմի ձգտումը և կարծում է, որ դա օգուտ կբերի Եվրամիությանը:
-
07.02.2017|
15:20
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ հարկավոր չէ ժողովրդից խլել պետության ղեկավարի ընտրության իրավունքը:
-
07.02.2017|
15:19
Փետրվարի 7-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
-
07.02.2017|
15:18
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը երեկ աշխատանքային օրվա ավարտին ասել է, որ որևէ կուսակցություն, կուսակցությունների դաշինք գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր հանձնաժողով չի ներկայացրել:
-
07.02.2017|
15:17
Հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ձեռնպահ է մնում այս փուլում ՀՌԱԿ-ի հետ դաշինքային համագործակցությունից՝ հայտարարել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ Ֆեյսբուքում գրառմամբ:
-
07.02.2017|
12:13
Շվեդիայում ավարտվեց գնդակով հոկեյի աշխարհի 38-րդ առաջնությունը: Եզրափակչում սրերը խաչաձևեցին տանտերերի ու ռուսների ընտրանիները: Հատկանշական է, որ աշխարհի առաջնությունների գլխավոր եզրափակչի 28 հանդիպումում հենց այս երկուսն են վիճարկել ուժեղագույնի կոչումը:
-
07.02.2017|
01:18
Իտալիայում երեք արաբների կողոպուտի փորձը ձախողվել է՝ պոտենցիալ զոհը ջիու-ջիցուի վարպետ էր, սև գոտի ուներ: Երեք երիտասարդները փորձել են խլել 16-ամյա ուսանողուհու հեռախոսը, երբ աղջիկը տուն էր վերադառնում: Գողերը շրջապատել են նրան և փորձել բաճկոնի գրպանից հանել բջջային հեռախոսը:
-
07.02.2017|
01:17
Ադրբեջանական կողմը չեղարկել է նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանիի հետ։ ԵՄ կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Ալիևը հրաժարվել է Տայանիի հետ հանդիպումից այն պատճառով, որ այսօր Եվրախորհրդարանում քննարկվելու են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները։
-
07.02.2017|
01:16
ՀԱԿ կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ի հետ դաշինքով՝ ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: